Հաշված օրեր են մնացել «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսին: Ներկա դրությամբ շուրջ 120 տեղական, կորեական, սինգապուրյան, ռուսական, վրացական, գերմանական, իտալական և ամերիկյան կազմակերպություններ կմասնակցեն ցուցահանդեսին:
Հոկտեմբերի 5-7-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում կանցկացվի ամենամյա տեխնոլոգիական «ԴիջիԹեք» ցուցահանդեսը։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) 2008 թվականից նախաձեռնել է Հայաստանում ռոբոտաշինության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր։
Հուլիսի 27-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը «ԱրմՌոբոտիքսի» շրջանակում կկազմակերպի ռոբոտների քաղաքային ցուցադրություն: Ցուցադրությունը տեղի կունենա Հաղթանակ զբոսայգում ժամը 19:00-ին:
Միջոցառումը նպատակաուղղված է ՌԴ-ի և ՀՀ-ի միջև առևտրատնտեսական, համատեղ բիզնեսի, գիտատեխնիկական, մշակութային համագործակցության, ներդրումային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:
Ժամանակակից տնտեսության զարգացման գործում տեղեկատվական տեխնոլոգիաների բացառիկ դերի մասին այսօր շատերն են խոսում, այն, կարծես, մոդայիկ թեմա է դարձել: ՀՀ կառավարությունն էլ ՏՏ ոլորտը դեռևս տարիներ առաջ հայտարարել էր տնտեսության գերակա ճյուղ:
Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտը հայաստանյան տնտեսության ամենակայացած ճյուղերից է, որը շարունակաբար կայուն աճ է արձանագրում։ Հայաստանում նորարարությունների զարգացմանը, տեխնոլոգիաների կատարելագործմանը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ընդլայնմանը նպաստելու նպատակով 2002 թ. ստեղծվեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը։
«Ռոսկոսմոսը» հուշագիր է ստորագրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ Հայաստանի հետ` կապի արբանյակի ստեղծման մասին: Արբանյակը պատվիրված է ռուսական ակադեմիկոս Ռեշետնևի անվան «Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ԲԲԲ-ին:
«Հանրապետության բնակչության անվտանգության ապահովման և շենքերի սեյսմիկ անվտանգությունը կայունացնելու ուղղությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը» (ՍՊԱԾ) հաջողությամբ վերագործարկել և գործողության մեջ է դրել շենքերի սեյսմակայունությունը որոշող ամերիկյան արտադրության նոր սարք, որը եզակի է տարածաշրջանում»:
2020-ի պատերազմից և Արցախի լիակատար հայաթափումից հետո ավարտվեց Հայաստանը ներսից գրավելու օպերացիան։
ԱՄՆ-ը փորձում է իր հեգեմոնիան պահպանել աշխարհում և զուգահեռաբար, մրցելով Չինաստանի հետ ու զսպելով Ռուսաստանին, ձգտում է վերաձևավորել իր ազդեցության սահմանները և հումքի մատակարարման շղթաները...